|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ-ն հեշտացնում է օտարերկրյա գործարարների և ներդրողների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը: Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեևը. հայտնում է РИА Новости-ն:
Նպատակը Ռուսաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումներ ներգրավելն է:
Նշվում է, որ բացառություն են կազմում գործունեության այն տեսակները, որոնք կապված են մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլետների վերանորոգման, հյուրանոցների և հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատանքի, անշարժ գույքի հետ գործողությունների, աշխատանքի տեղավորվելու և անձնակազմի ընտրության, ինչպես նաև գովազդի, իրավունքի և հաշվապահության ոլորտում գործունեության հետ:
Բացառությունները պայմանավորված են համապատասխան ոլորտներում հավելյալ նոր մասնակիցներ ներգրավելու պահանջարկի բացակայությամբ: