|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում ծավալված շարժական պատվաստումային կետերում: