|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում հետաքննություն է ընթանում երկու գործարարի սպանության առնչությամբ. գործարարների մարմինները հայտնաբերվել էին նախօրեին բազմահարկ շենքի վերելակում. հայտնում է dni24.com-ը:
Նախնական տվյալներով՝ զոհերը Հայաստանի քաղաքացիներ են, նրանք զբաղվել են Մոսկվայից Կուբան մեծածախ ապրանքների մատակարարումներով: Նրանցից մեկը եղել է շենքի բնակիչ` 1966 թվականին ծնված տղամարդ: Մահացածին լավ ճանաչող մարդկանց հարցաքննությունից պարզվել է, որ իր մահվան նախօրեին տղամարդը խոշոր չափի գումար էր ստացել և պատրաստվում էր մեկնել ապրանքի նոր չափաբաժնի հետևից:
Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: