|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են՝ նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Մոսկվա քաղաքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման եւ շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաեւ ապագայում: