|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«ArmBasket Union»-ի նախաձեռնությամբ` Երեւան են ժամանել Ռուսաստանում բնակվող մի խումբ հայ շնորհալի բասկետբոլիստներ, ովքեր «Յունիոն» թիմի անվան տակ մասնակցում են Հայաստանի գավաթի խաղարկությանը:
Երեւանում են գտնվում Եվգենի Շեգոյանը, Կիրիլ Հարությունյանը, Միքայել Պողոսյանը, Ալբերտ Թադեւոսյանը, Մհեր Պետրոսյանը եւ Կոնստանին Միրզոյանցը: Ռուսաստանում նրանք հաջողությամբ հանդես են եկել տարբեր ակումբներում, իսկ Հայաստանում գտնվում են ժամանակավորապես. տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը::
Հայ բասկետբոլիստները պատրաստ են ապագայում համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, իսկ Կոնստանտին Միրզոյանցը, ով հանդես է գալիս ռուսական «Տամբով»-ում, ընդգրկվել է Հայաստանի 3x3 բասկետբոլի հավաքականում, որը հուլիսին Հունգարիայում մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: