|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Անցնող շաբաթավերջին Փարիզում տեղի ունեցավ տարբեր երկիրներից ժամանած հայ գործարարների հանդիպումը, որով սկիզբ դրվեց նորակազմ «Համահայկական տնտեսական համախմբում»-ին:
Նկատի առնելով աշխարհասփյուռ հայության տնտեսական եւ գործարար հնարավորությունները եւ այդ կարողականությունը համախմբելու եւ առավել արդյունավորելու անհրաժեշտությունը` հանդիպման մասնակիցները որոշեցին ստեղծել հայ գործարար ցանց, որի կառավարումը կվստահվի արհեստավարժ ու մասնագիտական հիմունքներով գործող կառույցի։
«Համահայկական տնտեսական համախմբումի» (Panarmenian Economic Assembly) առաքելությունն է` ամրապնդել, խթանել եւ պաշտպանել հայ ազգի բազմակողմանի զարգացումը` ի մի խմբելով հայ անհատական ֆինանսական եւ մասնագիտական կարողականությունը եւ գոյացած աշխարհասփյուռ ներուժը օգտագործելով ի նպաստ հայ անհատի, հայ ժողովորդի եւ հայրենիքի:
Մասնակիցները երկու օրերերի ընթացքում արտահայտեցին բազմազան մտահոգություններ ու կարծիքներ, ներկայացրին առաջարկներ եւ հաստատեցին «Համահայկական տնտեսական համախմբումի» սկզբունքները։
Ժողովը կազմեց հատուկ հանձնախումբ, որի պարտականությունն է Փարիզի հանդիպումից բխած գաղափարների եւ որդեգրված սկզբունքների հիման վրա պատրաստել Համախմբումի ուղեգիծն ու գործելաոճը, ինչպես նաեւ առաջիկա ամիսներին կազմակերպել «Համահայկական տնտեսական համախմբումի» առաջին համաժողովը։