|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամերիկյան Boeing ընկերությունը մտադիր է գործարան բացել Անգլիայի Շեֆիլդ քաղաքում:
Ինչպես հայտնում է «Bloomberg» գործակալությունը, անգլիական արտադրամասը լինելու է ամերիկյան ինքնաթիռաշինական հսկայի առաջին գործարանը Եվրոպայում: Գործարանը, որի արժեքը գնահատվում է 20 մլն ֆունտ ստերլինգ (25 մլն դոլար), պահեստամասեր կարտադրի Boeing 737 և 777 մոդելների համար:
Ձեռնարկությունում նախնական շրջանում 30 աշխատատեղ կլինի: Աշխատակիցների հավաքագրումը նախատեսվոիմ է սկսել 2018-ին:
Գործակալության տվյալներով` ամերիկյան ընկերությունը Մեծ Բրիտանիայում 2000 աշխատակից ունի, որոնցից ոչ ոք չի աշխատում արտադրամասում: