|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«ՆՈՎԱԹԵԼ» ընկերությունը հայտնում է իր լրջագույն ցանկությունը ձեռք բերելու «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ 100 տոկոս բաժնեմասը։
Իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «ՆՈՎԱԹԵԼ» ընկերությունը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունում շատ կարևոր է զարգացնել հեռահաղորդակցության հետևյալ ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրության արժանացնելով սահմանամերձ շրջանների և գյուղական համայնքների կապի որակի բարձրացմանը․
Ընկերությունը բարձր է գնահատում «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում ներկայումս աշխատող ինժեներատեխնիկական և սպասարկող անձնակազմի բարձր որակավորումը և հայտնում իր պատրաստակամուությունը բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում իրականացնել ընկերության արդյունավետ կառավարում։ Գերակա կհամարվի բաժանորդների թվի աճը և կապի որակի բարելավումը ներդրումային ծրագրերի շրջնակներում։
Իր ներդրումային ծրագիրը «ՆՈՎԱԹԵԼ»-ը կներկայացնի առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում։
Ընկերության մասին․ «ՆՈՎԱԹԵԼ»-ի լիազոր ներկայացուցիչները աշխատանքի հսկայական փորձ ունեն հեռահաղորդակցության ոլորտում հեղինակավոր միջազգային ընկերությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում մի շարք երկրներում, համագործակցելու և ծրագրեր իրականացնելու ասպարեզում։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ընկերության ներկայացուցիչ Մինաս Երզնկյանին +37491 001253 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։