|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայում քրդամետ Demokrathaber կայքն անդրադարձել է ԱՄՆ Հայ դատի սկսած ստորագրահավաքին, որն ուղղված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Կայքը հիշեցրել է նաև ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կոչը ստորագրահավաքին ակտիվ մասնակցելու և ուրիշներին նույնպես մասնակցության կոչ անելու վերաբերյալ:
Ընդդիմադիր Demokrathaber-ը նաև հիշեցրել է Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը, որում նա արտասանել էր «Մեծ եղեռն» բառը:
«Թեև դեռևս 2008 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակներում նա խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրան հաջորդող տարիներին` ապրիլքսանչորսյան իր ելույթներում նա օգտագործել էր «Մեծ եղեռն» արտահայտությունը»,-գրել է կայքը: