|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ծագումով հայ, «Reality TV»-ի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը, 21 ամսական դստեր՝ Նորթի, ամուսնու՝ Քանյե Ուեսթի և ընտանիքի բոլոր անդամների հետ մեկնել է Հայաստան, այսպես ասած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»,- գրել է թուրքական Hurriyet կայքը՝ նշելով, որ Քարդաշյանը այնտեղ կհանդիպի իր հեռավոր բարեկամների հետ:
«Երեկ Քարդաշյանը 8-օրյա այցով ժամանել է Հայաստան, ուր, ըստ տեղեկությունների, կնկարահանի «Ցեղասպանության» մասին վավերագիր: Նաև տեսագրվելու է նրա այցը ամբողջովին, որն օգտագործվելու է «Keeping Up With Kardashian» ծրագրում»,- գրել է կայքը՝ դարձյալ հերքելով Ցեղասպանության փաստը:
Hurriyet-ը հիշեցրել է, որ Քարդաշյանի այցի կազմակերպիչը հայտարարությամբ է հանդես եկել` ասելով. «Քիմ Քարդաշյանը, դուստրը, ամուսինն ու քույրը այցելում են Հայաստան՝ Ցեղասպանության զոհերին հիշատակը ոգեկոչելու»:
Կայքը տեղեկացրել է, որ Քարդաշյանը կայցելի նաև Գյումրի: