|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում քրդամետ Demokrathaber լրատվական կայքն անդրադարձել է ԱՄՆ և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբերի՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության վերաբերյալ հայտարարություններին: Կայքը տեղեկացրել է, որ պատգամավորների ձերբակալությունը հայտնվել է նաև «սփյուռքահայ կառույցների» ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել պատգամավորների ձերբակալության հարցով անհապաղ դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: «Ուշ երեկոյան Թուրքիայի կառավարությունը գործողություններ է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ: ANCA-ն (ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը) իր կողմնակիցներին խնդրում է նամակով դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ հորդորելով նրան վճռական քայլեր ձեռնարկել Էրդողանի՝ Թուրքիայում մնացած վերջին դեմոկրատական կուսակցությանը լռեցնելու ջանքերի դեմ»,- մասնավորապես ասվել է կառույցի հայտարարության մեջ:
Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն իր հերթին համերաշխություն էր հայտնել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ խստագույնս դատապարտելով Էրդողանին և Թուրքիայի կառավարությանը: