|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու երկրի արտաքին հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը նախագահական նստավայրում հանդիպել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Մայք Փոմփեոյի հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ Փոմփեոն, որպես Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար, առաջին այցը արտերկիր կատարել է Թուրքիա:
Թեև այցի մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն կայքը հիշեցրել է, որ Փոմփեոն Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջմա փորձից հետո իր Twitter-յան էջում Թուրքիային որակել էր «իսլամիստ տոտալիտար բռնապետություն», որից հետո հեռացրել էր իր գրառումն ու ապաակտիվացրել իր Twitter-յան էջը: