|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Բիլ Բըրնսն անցյալ շաբաթ Ուկրաինայում էր, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Համապատասխան տեղեկությունը տարածել է CNN-ը՝ վկայակոչելով երկու անանուն աղբյուրների։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը հանդիպել է ուկրաինական հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկել է ռուսական ռազմական միջամտության ռիսկերը։ Բըրնսը Զելենսկու հետ քննարկել է ներկա իրավիճակը և լարվածությունը թուլացնելու ջանքերը։
Հատկանշական է, որ անցյալ շաբաթ Պենտագոնը և Սպիտակ տունը հայտարարեցին, որ ապացույցներ ունեն, որ Ռուսաստանը պատրվակ է պատրաստում Ուկրաինայում միջամտության համար։