| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  4 տարի առաջ - 2021-02-24 12:38
            4 տարի առաջ - 2021-02-24 12:38  
         
                
            ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջեյմս Վուլսին, որը գործակալությունը ղեկավարել է 1993-1995 թվականներին, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի մահվան մեջ մեղադրել է խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովին: Այս մասին ասվում է նրա՝ «Գործողություն վիշապ. Կրեմլի գաղտնի պատերազմը Ամերիկայի դեմ» գրքում, որը հեղինակել է կոմունիստական Ռումինիայի արտաքին հետախուզության գեներալ-լեյտենանտ Իոն Պաչեպայի հետ. գրում է The New York Post-ը:
Հեղինակները կարծում են, որ Քենեդիին սպանած Լի Հարվի Օսվալդը ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե – КГБ) սպա էր: Ենթադրաբար, ԽՍՀՄ-ը նրան հավաքագրել է 1957 թ.-ին Ճապոնիայում, երն նա ծառայելիս է եղել ԱՄՆ ռազմածովային ուժերում: Մի շարք գաղտնի առաքելությունների կատարումից հետո Խրուշչովն իբր «անձամբ է հրամայել» Օսվալդին՝ հաշվեհարդար տեսնել Սպիտակ տան ղեկավարի հետ:
«Թեև Օսվալդը ցանկանում էր մնալ Խորհրդային Միությունում, նրան, ի վերջո, համոզեցին վերադառնալ ԱՄՆ՝ սպանելու Քենեդիին, որի հանդեպ Խրուշչովը քամահրական վերաբերմունք ուներ: Օսվալդը ամուսնացած էր ԽՍՀՄ-ից մի աղջկա հետ, բայց հետ էր ուղարկվել ԱՄՆ 1962 թվականի հունիսին»,- ասվում է գրքում:
Ըստ հեղինակների՝ հետագայում խորհրդային իշխանությունները «մտքափոխվել են» Քենեդիին սպանելու հարցում, և ամերիկացուն ասել են, որ հրաժարվի այդ ծրագրից: Սակայն Օսվալդը «կույր սեր ուներ ԽՍՀՄ-ի հանդեպ» և չի ենթարկվել հրամանին։
Գրքում պարզաբանվում է նաև, որ այս բոլոր վկայությունները գտնվում են Ուորենի հանձնաժողովի 26 հատորանոց զեկույցում, բայց դրանք այնքան «կոդավորված» են, որ մինչ այժմ ոչ ոք չի հասկացել, թե ինչ է գրված այնտեղ: