կարևոր
412 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-16 19:32
Հասարակություն

Հայաստանում ոչ թե ավտորիտար, այլ տոտալիտար իշխանության հետ գործ ունենք. Նարեկ Սամսոնյանի կին

Հայաստանում ոչ թե ավտորիտար, այլ տոտալիտար իշխանության հետ գործ ունենք. Նարեկ Սամսոնյանի կին

Անհապաղ արձագանքել Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջին. այն է՝ անհապաղ ազատ արձակել Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին ապօրինի կալանքից: Առավել հրատապություն դրսեւորել Նարեկ Սամսոնյանի հարցում, որը արդեն 6-րդ օրն է, գտնվում է հացադուլում: Այսօր այս բովանդակությամբ ու պահանջով նամակներ են փոխանցվել ԵԽ, ՄԱԿ երեւանյան գրասենյակներին ու մի շարք օտարերկրյա դեսպաններին:
 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Անտիֆեյքի» աշխատակազմը բողոքի ցույցեր է իրականացնում միջազգային կազմակերպությունների, դեսսպանատների դիմաց, փոխանցում իրենց պահանջներով նամակները: 

«Հայաստանում ոչ թե ավտորիտար, այլ տոտալիտար իշխանության հետ գործ ունենք»,-ասաց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը: Նա նշեց, որ ընդդիմադիր հայացք ունեցող փոդքասթ վարողները ենթարկվում են պատժի:  Լուսինե Առաքելյանի կարծիքով՝ իշխանություններին ո՛չ կաշկանդվում է միջազգային հանրությունը, ո՛չ այն միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել են:

«Իրենք ուշադրություն չեն դարձնում մարդու իրավունքներին, իրենց չի հուզում ՀՀ-ի վարկանիշը: Մենք ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու ենք, և՛ գործադիր, և՛ օրենսդիր, և՛ դատական իշխանությունը պատկանում է մեկ մարդու, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- նշեց նա: