կարևոր
790 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-26 20:01
Աշխարհ

ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ. ԱՄՆ նախագահ

ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ. ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նա այնտեղ էր, կարելի է ասել, սովորական այցով: Դրանից կարող է ինչ-որ բան ստացվել»,- ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հանդիպել ԿՀՎ տնօրենի հետ։ Նրա խոսքով՝ Ռեթքլիֆի այցը Մոսկվա կապված է հետախուզական ծառայությունների միջև հաստատված շփումների հետ։

Նախագահի խոսնակը հավելել էր, որ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են այդ շփումների մասին, ինչպես նաև հայտնել էր, որ վաղաժամ է դատել, թե ամերիկացի պաշտոնյայի այցը մայրաքաղաք ինչպես կազդի ռուս-ամերիկյան հարաբերությունները խորը ճգնաժամից դուրս բերելու գործընթացի վրա։