|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ Թուրքիա այցելած Անգելա Մերկելը հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ըստ Hurriyet-ի՝ հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիսով են հանդես եկել: Էրդողանը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմանի հարաբերությունները, ԵՄ անդամակցության հարցն ու գաղթականների խնդրին առնչվող մի շարք հարցեր: Չեն շրջանցվել նաև Էգեյան ծովում տեղի ունեցած վերջին զարգացումները, տարածաշրջանի իրավիճակ, մասնավորապես` Սիրիայում և Իրաքում:
Մերկելն ընդգծել է, որ սա իր առաջին այցն է Թուրքիա՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո: Նա կարևորել է հեղաշրջման փորձի պատասխանատուներին պատժի ենթարկելու հարցը, սակայն միաժամանակ ընդգծել, որ պետք է հարգել մամուլի և քաղաքական ազատությունները:
Անդրադառնալով գաղթականների հարցով Թուրքիա-ԵՄ համաձայնագրի կնքմանը՝ կանցլերը շեշտել է, որ այն բխում է երկու կողմերի շահերից:
Հիշեցնենք, որ Մերկելն Անկարայում հանդիպել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, որի համանախագահներն ու մի շարք պատգամավորներ գտնվում են կալանքի տակ: