|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը կոչ է արել Թուրքիայում պահպանել քաղաքացիական իրավունքները, հայտնում է DW–ն։
Անկարայում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը, անդրադառնալով Թուրքիայում կայանալիք հանրաքվեին, նշել է, որ անհրաժեշտ է պահպանել կարծիքների ազատությունը, իշխանության տարանջատման սկզբունքը եւ հասարակության բազմազանությունը։
«Ընդդիմությունը ժողովրդավարական համակարգի մաս է, դրանում մենք ամեն օր համոզվում ենք»,– ասել է նա։
Մերկելը նաեւ կողմ է արտահայտվել, որ ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայում հանրաքվեի մշտադիտարկում անցկացնեն։ Բացի այդ, Մերկելը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների հալածանքների կապակցությամբ։