|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում գտնվող Հաջիա Սոֆիայի թանգարանային կարգավիճակը պետք է պահպանվի. հուլիսի 6-ին այս մասին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
«Հուսով լցված եմ Թուրքիայի կառավարության խոհեմության համար: Հաջիա Սոֆիայի ներկայիս չեզոք կարգավիճակի պահպանումը ... կծառայի Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը, ամրապնդելով միջկրոնական խաղաղությունն ու ներդաշնակությունը», - նշել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել էր վերանայել Հաջիա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը՝ այն թանգարանից վերածելով գործող մզկիթի:
Հիշեցնենք, որ Սբ. Սոֆիան գործող քրիստոնեական եկեղեցի էր մինչև 1453 թվականը, երբ թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո այն վերածվեց մզկիթի: 1935 թ.-ին կառավարության որոշմամբ մզկիթը դարձավ թանգարան։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ՌԴ ԱԳՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ և նշանավոր գործիչներ արդեն կոչ են արել Թուրքիային զերծ մնալ նման քայլից։