|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանները: Այս մասին նա գրել է երեքշաբթի Twitter-ի իր էջում:
«ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դադարեցնել հարվածները այնպիսի բնակավայրերի, ինչպիսիք են Գյանջան և Ստեփանակերտը: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման դիրքին»,- ասվում է հայտարարության մեջ։