|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Հրազդան-Երևան ավտոճանապարհին: Իրար էին բախվել Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները: Mercedes-ը ուսանողների էր տեղափոխելիս եղել Երևան: Վթարի հետևանքով մահացել էր 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը: Հռիփսիմեն Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից էր: Նրա հետ էր նաև եղբայրը, որին տեղափոխել էին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Yerkir.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ 20-ամյա տղային այսօր դուրս կգրեն: Նա կազդուրված է դուրս գրվում հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կլինի բժիշկների հսկողության ներքո: