|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Հրազդան-Երևան ավտոճանապարհին: Իրար էին բախվել Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները: Yerkir.am-ի տեղեկություններով` Mercedes-ը ուսանողների էր տեղափոխելիս եղել դեպի Երևան: Վթարի հետևանքով մահացել էր 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը:
Հռիփսիմեն Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից էր: Նրա հետ է եղել նաև եղբայրը, որին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Վարսերի գյուղապետ Զավեն Հարությունյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն եկել է Երևան և այս պահին գտնվում է հիվանդանոցում` տղայի կողքին, նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Հրանտին տեղափոխել են հիվանդասենյակ»,- ասաց նա:
Հռիփսիմեն սովորում էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, իսկ եղբայրը Երևանի բժշկական համալսարանի ուսանող է:
Հարությունյանը նշեց նաև, որ մեքենան պատկանում էր գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանին, ով օրերս է սկսել բարեգործական ուղևորափոխադրում կատարել: Մինչ այդ, ըստ գյուղապետի, Վարսերից Երևան կանոնավոր փոխադրում է իրականացվել:
Ի դեպ, Վարսերում համայնքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին: