|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական հեռախոսազրույցն են ունեցել:
Ինչպես տեղեկացնումէ թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ նախագահները քննարկել են Սիրիայի և Իրաքի վերաբերյալ, ինչպես նաև ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին մի շարք հարցեր:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ հեռախոսազրույցը նախաձեռնել է Օբաման: Նախագահաները խոսել են մեկուկես ժամ:
Նշվում է, որ երկու կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը Իրաքի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում: Հանդիպման ընթացքում Էրդողանը Օբամային հերթական անգամ հայտնել է քուրդ զինյալների մասին իր դժգոհությունը՝ նշելով, որ պետք է տարածաշրջանից արմատականորեն վերացնել «ահաբեկչական» այդ կազմակերպությունն ու ԴԱԵՇ-ին: