|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ-ում վիճաբանության ժամանակ 3 մուսուլման ուսանողների սպանության կապակցությամբ լռելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Ըստ AA-ի՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ յուրաքանչյուր երկրում տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվություն են կրում քաղաքական գործիչները, և հենց նրանք են, որ պետք է այդ մասին իրենց հստակ վերաբերմունքը հայտնեն:
«Ես Օբամային կոչ եմ անում` հարգելու, կոչ եմ անում՝ որտե՞ղ ես, նախագա’հ: Կոչ եմ անում ԱԳ նախարարին, Բայդենին` որտե՞ղ եք: Մենք՝ քաղաքական գործիչներս, պարտավոր ենք մեր վերաբերմունքը ցուցաբերել: Ձեզ ընտրելիս ժողովուրդը քվերակում է` իր կյանքը վստահելով»,- ասել է Էրդողանը:
Նա ցավակցել է սպանվածների ընտանիքներին և ասել. «Իսկ սպանողներին բոլորիդ ներկայությամբ անիծում եմ»: