|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ օրերս «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ:
Մեր տեղեկություններով, գործարքը դեռ պաշտոնապես չի արձանագրվել եւ դե յուրե չի ավարտվել: Ներկայումս ընթանում են փաթեթի փոխանցման տեխնիկական ընթացակարգերը, որը կարող է տեւել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Հայտնի է նաեւ գնորդը` այն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող մի ընկերություն է:
Թե որքանով է վաճառվել փաթեթը, ինչ պայմաններով, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ով է եղել գործարքի նախաձեռնողը` «Յուքոմի» ներկայիս բաժնետերե՞րը, թե ապագա գնորդը:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «Յուքոմը» գնեց «Օրանժ-Արմենիա» ընկերությունը եւ իր ֆիքսված հեռախոսակապին ու ինտերնետային ծառայություններին ավելացրեց նաեւ բջջային կապը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում