կարևոր
2752 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-21 11:30
Քաղաքական

Տղաներ, ձեզ մոտ ամե՞ն ինչ է վաճառվում

Ապրիլի 20-ին Հրապարակ TV «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել օրվա կարևորագույն խնդիրներին և արցախյան հիմնահարցի լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների վարած ոչ հայանպաստ քաղաքականությանը: Այս համատեքստում Բագրատ Եսայանը հանգամանալից խոսել է վարչապետ Փաշինյանի իրարամերժ հայտարարությունների, ստեղծված իրավիճակին ոչ համահունչ քայլերի և այդ քայլերով Արցախի ինքնորոշման իրավունքը հետին պլան մղելու մասին:

Խոսելով Հարավային Կովկասում Ռուսաստանի դերակատարության մասին՝ Բագրատ Եսայանն անդրադարձել է ՀՀ իշխանություններին սպասարկող շրջանակների կողմից տարածվող այն թյուր տեսակետին, թե տարածաշրջանում Ռուսաստանը, իր համար դժվարին այս ժամանակաշրջանում, Թուրքիայի հետ համագործակցաբար, պայքարում է Հայաստանի դեմ: «Այդ շրջանակները, սակայն, անտեսում են ռուս-չինական ամենասերտ համագործակցությունը, որն իր խորքում նպատակ է հետապնդում խոչընդոտել Թուրքիայի ծավալումը դեպի Արևելք՝ ընդհուպ մինչև Չինաստան»,- ընդգծել է Բագրատ Եսայանը:

Հաղորդման ավարտին Բագրատ Եսայանը ներկայացրել է «Երկիր մեդիա» հեռուստաալիքի հետագա սփռման հետ կապված խնդիրները և հույս հայտնել, որ մի շարք տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո այն կրկին կհայտնվի համահայաստանյան հեռուստածածկույթում և հասանելի կդառնա հասարակության առավել լայն շրջանակներին:

Մանրամասները` տեսանյութում