|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, թե վերջին տարիներին Հայաստանը որքան գումար է վճարել Մարդու իրավունքների դատարանում Հայաստանի դեմ դատական ատյանների կայացրած վճիռների պատճառով:
Եվ այսպես` 2014 թվականին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որոնց դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015 թվականին՝ ութ վճիռ, վճարվել է 86 հազար եվրո: 2016 թվականին կայացվել է կրկին ութ վճիռ և վճարվել 83 հազար եվրո:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչի՞ հետևանք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները:
«Պատճառները, կարծում եմ, պարզ են, դա մեր դատական համակարգում առկա սխալներն են: Իհարկե, բոլոր երկրների դատական համակարգերում էլ լինում են սխալներ, բայց երբ երկրում սպառվում են սխալը շտկելու միջոցները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը: