|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը շարունակվում է երթը դեպի Երևան: Ճանապարհին քայլերթի մասնակիցներին են միանում, կամ ողջունում բազմաթիվ քաղաքացիներ:
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջևանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները: