|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը գրում է.
«Իմ տեղեկություններով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հավանություն է տվել սահմանադրական և վճռաբեկ դատարանները միավորելու հիմքով Հայաստանի Գերագույն դատարան ստեղծելու կարևորագույն հայեցակարգային մոտեցմանը:
Ողջունում եմ հանձնաժողովի դիրքորոշումը, կարևորում եմ հարցի հանրային քննարկումը հանրության մոտ այդ մոտեցման ճշմարտացիության համոզմունք ձևավորելու նպատակով և պատրաստ եմ ցանկացած ֆորմատով աջակցել այդ գործընթացին: Պատմական շանս ունենք դատական համակարգը վերափոխելու դատական իշխանության: Գերագույն դատարանի ստեղծումն այլընտրանք չունի»։