|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Արցախի անկախության 25-ամյակի առթիվ:
«Այն քսաներորդ դարի վերջին մեր ազգային զարթոնքի առաջին արգասիքն է: Համայն հայության հույզերով և հույսերով լեցուն, արյունով ու քրտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի, Արցախի Հանրապետության կայացման տարիներն են: Դրանք քիչ են դարերով ձևավորված պետական ինստիտուտների գործառույթներ ունենալու տեսանկյունից, սակայն ավելի քան բավարար՝ հայկական պետական կառույցների կենսունակությունը ու լուսավոր ապագայի ներուժն ապացուցելու համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա հավաստիացրեց, որ հայոց պետականության ձեռքբերումները պետք է պաշտպանել ամեն գնով: