|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը մեկնաբանել է կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու` վերջերս արված հակահայկական հայտարարությունները, մասնավորապես \"Թքած Հայաստանի վրա\" արտահայտությունը. գրում է novostink.ru-ն։
Ըստ մամուլի ծառայությանը`Ժիրինովսկու բառերը միանգամայն սխալ են մեկնաբանվել ու դուրս են բերվել ընդհանուր կոնտեքստից: Մասնավորապես՝ «թքած ունենալ» արտահայտությունը չի վերաբերել Հայաստանին կամ հայ ժողովրդին, այլ՝ այն իրավիճակին, որն անմիջականորեն կապված է այդ կոնֆլիկտի հետ (ՊՊԾ գնդի գրավման -խմբ.):
Հաղորդագրությունում ասվում է նաև է նաև, որ կուսակցությունն աջակցել է և կշարունակի աջակցել Հայաստանին պատմական, աշխարհագրական, ազգային և մշակութային բնույթի հարցերում: