|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը ջուր է լցրել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկիի վրա: Դա տեղի է ունեցել Россия 1-ի եթերում բանավեճերի ժամանակ:
Վեճը սկսվել է ՌԴ նախագահի թեկնածու Սերգեյ Բաբուրինի ելույթից, երբ Ժիրինովսկին փորձել է ընդհատել նրան, իսկ Սոբչակը նրան հանգստանալու կոչ է արել:
Ժիրինովսկին Սոբչակին «ապուշ» է անվանել: «Պետք չէ փողոցից այստեղ շուկայի կնիկների բերել: Կեղտ է այս ամենը: «Տուն-2»-ն այլանդակություն է: Թող բերանը փակի»,- ասել է նա:
Ի պատասխան` Սոբչակը ջուր է լցրել նրա վրա: