|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն հայտնել ենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն ՌԴ Պետդումայից պաշտոնական նամակ է ստացել՝ Ուկրաինան բաժանելու առաջարկով: Նամակի հեղինակն է Պետդումայի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Նա առաջարկել է Լեհաստանին` հանրաքվե պահանջել Ուկրաինայի 5 արևմտյան նահանգներում՝ Վոլինի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Տերնոպոլի և Ռովնոյի, Լեհաստանին նվիրվածության հարցով:
Լեհաստանում բավականին կոշտ են արձագանքել Ժիրինովսկիի այդ նամակին: Լեհաստանի նախագահի հումանիտար հարցերով խորհրդական Տոմաշ Նալենչը, մեկնաբանելով այդ նամակը, ասել է. «Այդ մտքերը ինչ-որ հիվանդ երևակայության արդյունք են: Ինչպե՞ս կարելի է Լեհաստանին առաջարկել մասնակցել բարեկամական երկրի բաժանման գործին: Ժիրինովսկիի այդ «պաշտոնական» ուղերձը պետք է ենթարկվի հոգեբուժական վերլուծության»: