| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  9 տարի առաջ - 2016-07-15 18:58
            9 տարի առաջ - 2016-07-15 18:58  
         
                
            ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է բանակային զորամիավորումների, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների կողմից 2016թ. առաջին կիսամյակի ընթացում իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում խորհրդակցությանը մասնակցում է ՊԲ հրամանատարական կազմը:
Խորհրդակցության ընթացքում բանակային կորպուսների հրամանատարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքների վերլուծությունը: Շեշտվել է, որ հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված  բոլոր միջոցառումները, ճամբարային հավաքներն ու դաշտային ելքերը, իրականացվել են ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձրացմանը միտված մի շարք արտապլանային միջոցառումներ:
Առանձնակի ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումներին, որոնց ընթացքում վերհանվել է մարտական պատրաստականության և մարտական կիրառման պլանների իրատեսությունը, մարտական պատրաստության մի շարք առարկաներից անցկացվել են ստուգողական գործնական պարապմունքներ, անձնակազմի, սպառազինության և տեխնիկայի, նյութական միջոցների առկայության և վիճակի ստուգումներ: Այս ամենից զատ` զորամիավորումներում անցկացվել են առաջավոր փորձի ուսումնասիրման, փոխանակման և ներդրման բազմաթիվ միջոցառումներ:
Ամփոփելով զեկույցները` բանակային կորպուսների հրամանատարներն անդրադարձել են ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, բարձրաձայնել են խնդրահարույց հարցերը, ներկայացրել խնդիրների կարգավորմանն ու շտկմանը միտված կոնկրետ առաջարկներ:
Խորհրդակցության շրջանակում հաշվետու զեկույցներով հանդես են եկել նաև ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Զեկույցներում ընդգծվել է, որ վարչություններն ու ենթակա ստորաբաժանումները կատարել են 2016 թվականի առաջին կիսամյակի պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, զինված ուժերի ստորաբաժանումները համալրվել են անհրաժեշտ սպառազինությամբ և ռազմական արդի տեխնիկայով: Ձեռնարկված քայլերի արդյունքում զգալիորեն բարձրացել է ստորաբաժանումների մարտունակությունն ու անձնակազմի պաշտպանվածությունը:
Խորհրդակցության մասնակիցները հանդես են եկել նաև առաջարկներով, որոնք առավելապես վերաբերում էին ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում առանձին պլանների ճշգրտմանը, ինժեներական և ամրաշինական կառույցների բարելավմանը և այս ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ ու հեռանկարային ծրագրերին:
Ամփոփելով խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանել է շտկման կարիք ունեցող խնդիրները, ներկաների ուշադրությունն է հրավիրել «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով ընթացող ուսումնական տարվա առավելագույն ուշադրություն պահանջող հետագա աշխատանքային ուղղությունների վրա։