|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Խորհրդակցությանը մասնակցել են ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության նպատակն էր իրականացնել փորձի փոխանակում և բոլոր օղակների հրամանատարների շրջանում ձևավորել միասնական պատկերացումներ հետագա աշխատանքների կազմակերպման և վերահսկման վերաբերյալ:
Քննարկումներ, վերլուծություններ ու համապատասխան հետևություններ են կատարվել նաև ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ: Հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից առաջադրվել են որոշակի խնդիրներ և տրվել հանձնարարականներ: