|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն` օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրումում անցկացվում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև մարտական և զորահավաքային պատրաստականության, կիրառման պլանների ճշտումներ:
Երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվելու և ճշտվելու են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման և մարտական կիրառման, մարտական պատրաստականության և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները: ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ կացկացվեն նաև կիրառման պլանների ճշտման և փոխգործակցության կազմակերպման մարզումներ: