|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2018թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, փետրվարի 16-ին անց են կացվել մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որին ներգրավվել է ՊԲ-ի և միավորումների վարչության անձնակազմը: Իրականացվող գործընթացներին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հետևել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
Իրականացված միջոցառումների արդյունքում ճշգրտվել են համապատասխան կառույցների և պաշտոնատար անձանց անելիքները մարտական պատրաստականության «ԲԱՐՁՐ» աստիճանների բերելու ժամանակ, ևս մեկ անգամ հստակեցվել են այն խնդիրները, որոնք ըստ հերթականության պետք է կյանքի կոչել նման և հավանական պատերազմական պայմաններում:
Բացի մարտական պատրաստության միջոցառումներից անց են կացվել նաև շտաբային մարզումներ, որոնց ընթացքում կառավարման բոլոր մարմինները, զորատեսակները, ծառայություններն ու բաժինները, ըստ գործառույթային պարտականությունների և առաջադրված մարտական խնդիրների, ներգրավվել են մարզումների պլանով նախատեսված համապատասխան միջոցառումներին:
Արցախի ՊՆ մամուլի ծառայություն