|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 20-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը եւ հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հետեւել են զորամասի բերումը «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին, որից հետո անձնակազմը, դուրս գալով մարտական կիրառման շրջաններ, անցել է առաջադրված մարտական խնդիրների կատարմանը:
ՊԲ հրամանատարն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը տեղանքում հետեւել են մարտական պատրաստականության <> աստիճանների բերման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին, լսել զորամասի եւ ստորաբաժանումների հրամանատարների՝ պաշտպանության կազմակերպման, ուժերի վերախմբավորման եւ առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ մտահղացումները:
Անցկացված պարապմունքների ընթացքը ցույց է տվել, որ ընդգրկված անձնակազմը գիտակցաբար է կատարում վերադաս հրամանատարության կողմից տրված մարտական առաջադրանքները՝ ձգտելով էլ ավելի կատարելագործել մարտավարամասնագիտական ունակությունները: