|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիևը խոստացել է «անձամբ կտրել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի ականջը, քանի որ նա վիրավորել է ադրբեջանցիներին». հայտնում է haqqin.az-ը:
Հիշեցնենք, որ վերջերս Պետդումայում իր ելույթի ժամանակ Ժիրինովսկին հայտարարել էր, որ ադրբեջանցի ազգ գյություն չունի: «Ի՞նչ է նշանակում Ադրբեջանը` թարգմանաբար: Ազեր նշանակում է խազար, այսինքն՝ Կասպից ծով, բաջա՝ երկրամաս: Այսինքն` նրանք մարդիկ են, որոնք ապրում են Կասպից ծովի ափին: Ռուսերեն լեզվով՝ կասպիյցիներ: Ի՞նչ, հիմա դա ազգությո՞ւն է: Նրանք ուղղակի մարդիկ են, որոնք ապրում են այնտեղ, ինչպես, օրինակ, պովոլժցիները, վոլոգդացիները և այլն...»,- ասել էր նա:
Նշենք, որ Հաջիևը նույնը վերջերս սպառնացել է անել հայամետ դիրքորոշմամբ հայտնի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ:
