|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը լավ չէ, նա այս պահին էլ գտնվում է հիվանդանոցում. այսօր լրագրողներին հայտնեց երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը:
Նա նշեց նաև, որ Պետրոսյանի մոտ նախաինսուլտային վիճակ է: «Նրան բուժում է հարկավոր, իսկ մեր օրերում հիվանդանոցային բուժումը մեծ ծախս է»,- ասաց Բայաթյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, նախաքննական մարմնի որոշմամբ, դադարեցվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ կասկածվող Եղիշե Պետրոսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։