|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թուրքիայի Չորում քաղաքում շարունակվում է «հանուն դեմոկրատիայի հսկումը»:
Ըստ Haberler-ի՝ երկրում հեղաշրջման փորձից ի վեր հրապարակներից չհեռացող քաղաքացիների մի խումբ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ իր վրդովմունքն արտահայտելու «յուրահատուկ» ձև է գտել:
Պատրաստելով Գյուլենի խրտվիլակը՝ ցուցարարները պիտբուլ տեսակի շներին բաց են թողել խրտվիլակի վրա՝ ստիպելով այն հոշոտել:
Չբավարարվելով այդքանով՝ վերջիններս տեսագրել և լուսանկարել են Գյուլենի խրտվիլակը հոշոտելու պահը:
Նշենք, որ Անկարան հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ մեղադրում է Էրդողանի քաղաքական ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին, ով ապրում է ԱՄՆ-ում: Անկարան ամեն քայլի դիմում է՝ նրա արտահանձման արդյունքին հասնելու համար: