|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ թիրախավորել է իր գլխավոր ընդդիմադիր, կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում:
Նշենք, որ Գյուլենի ղեկավարած շարժումը Թուրքիայում ահաբեկչական է համարվում: Նաև ռազմական հեղաշրջման մեջ այդ երկրի իշխանությունների կողմից մեղադրվող Գյուլենի արտահանձնման համար Թուրքիան բազմիցս դիմել է ԱՄՆ-ին, սակայն՝մերժվել է:
Ըստ Birgun-ի՝ Էրդողանը խոսքն ուղղել է Գյուլենին՝ ասելով, որ ԱՄՆ-ը նրան ցմահ չի կարող պաշտպանել: «Դու կարծում ես, որ ԱՄՆ-ը մինչև մահ քեզ պաշտպանելո՞ւ է: ԱՄՆ-ը քեզ մի քիչ էլ կօգտագործի, ապա, որպես կեղտոտ սպիտակեղեն, դռան դիմաց կնետի: Դու դավաճանեցիր այս ժողովրդին, դու ծանր ես վճարելու դրա համար»,- հայտարարել է նա:
Թուրքիայի նախագահի այս տգեղ համեմատությունը ընդդիմադիրների կողմից համացանցում քննադատությունների է արժանացել: