|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռ. Քոչարյանի դեմ կենաց-մահու ճակատամարտում իշխանությունները որդեգրել են «լեգեոն առ լեգեոն» մարտնչելու մարտավարությունը: Երկրորդ նախագահի որոշ գրոհներ օրեր առաջ դիմագրավեց, օրինակ, Արմեն Մովսիսյանի հրամանատարությամբ գործող լեգեոնը, սոցիալական թեմաներով քոչարյանական արշավանքի դեմը փորձեց առնել Արտեմ Ասատրյանի լեգեոնը, հիմա ուղղակի կարելի է կռահել, թե ով կլինի հաջորդը:
Չի բացառվում, որ վերջին պահին կառավարությունը ճարահատ մարտադաշտ նետի նաև իր երկու ամազոնուհիներին, մանավանդ, որ նրանցից մեկը դեռ պարմանուհի հասակից կռվել ու հասցրել է լինել բոլոր հնարավոր «մարտադաշտերում» և պայքարի ահռելի փորձ ունի: Մյուս ամազոնուհին, ճիշտ է, պայքարի փորձ չունի, բայց իր լեգեոնի ու նրա տիրույթում գտնվողների համար փորձանք դառնալու մեծ հնարավորություն ունի:
Լեգեոնների հարձակումները թևերից պաշտպանում են մինչև 40 տարեկան սերժանտները՝ հանապազ կրակի տակ պահելով թշնամուն, վերջինիս «ահու»՝ նույնիսկ փուչիկներ տրաքացնելով: Եվ մինչ մյուս մարտական լեգեոնները հերթագրված սպասում են իրենց ժամին, հրամանատարն, ասում են, էլի ինչ-որ գույնզգույն քարտեզներ կազմելու հետ է:
Լ.Ս.