|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ուղերձում միաժամանակ կոչ անելով նրան:
Ըստ Diken-ի՝ նա կոչ է արել Թրամփին` արտահանձնել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող` իսլամի հայտնի քարոզիչ, Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը գլխավորելու մեջ մեղադրվող Ֆեթհուլլահ Գյուլենին: Յըլդըրդմի համոզմամբ՝ «Գյուլենի արտահանձնումը երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացի»:
«Եթե մեր հարաբերությունները փչացնող այդ ահաբեկչական կազմակերպության պարագլխին կարճ ժամանակում մեզ հանձնեք, Թուրքիա-ԱՄՆ բարեկամության համար նոր էջ բացած կլինեք»,- ուղերձում առանձնահատուկ նշել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում նոր նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը: