|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով որոշում է կայացվել ձերբակալել իսլամի հայտնի քարոզիչ, Էրդողանի գլխավոր ընդդիմադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին:
Ըստ Haberler-ի՝ Ֆեթուլլահ Գյուլենին և մի քանի այլ անձանց ձերբակալելու պահանջը դատարան էր ներկայացրել Ստամբուլի դատախազության` ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն:
Դատարանը Գյուլենին, նախկին դատախազ Զեքերիա Օզին, լրագրողներ Ֆարուք Մերջանին, Էքրեմ Դումանլըին, Ադեմ Յավուզ Արսլանին և փաստաբան Իբրահիմ Քոջային ձերբակալելու որոշում է կայացրել: