|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, և Էրդողանը ստիպված էր օգտագործել ճգնաժամերի կառավարմանն ուղղված մի քայլ` կոչով դիմելով ժողովրդին, որ հանրությունը պատրաստ լինի:Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Էրդողանի կոչով ժողովուրդը դուրս եկավ փողոց, իսկ զինվորականները, որոնք հրաման էին կատարում, չկարողացան կրակել իրենց ժողովրդի վրա:Թևան Պողոսյանի խոսքով` դեռ էլի կլսենք Թուրքիայում ձերբակալությունների մասին, որովհետև սկսված գործընթացը դեռ կշարունակվի:
Հարցին, թե արդյո՞ք Թուրքիայում կառավարական ճգնաժամը կվերաճի քաղաքացիական պատերազմի, Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց,որ այս պահին Էրդողանը հաղթանակած վիճակում է, ավլին` այս վիճակից Էրդողանը դիվիդենտներ կքաղի, աշխարհին ներկայացնելու, որ ինքը հզոր դեմք է, և իր հետ պետք է հաշվի նստել:
«Իսկ ով է ասել, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված չէր Թուրքիայի օգնությամբ: Պետք է զգոն լինենք որովհետև Թուրքիայում սկած ճգնաժամը իր հետևանքները կունենա, իսկ մենք պետք է ուշադիր լինենք սահմանային խնդիրների ուղղությամբ: Իհարկե հաճելի է, երբ քո հարևանը, որի հետ ունես դիվանագիտական լավ հարաբերություններ, բաց սահման, աչքի է ընկնում կայունությամբ, ինչևէ, ռազմական հեղաշրջման փորձը չի հաջողվել»,- ասաց Թևան Պողոսյանը: