|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 22-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի արդյունքները։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցերին։