|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ներկայացրել է նիստի օրակարգը: Շարմազանովը նշել է,որ նիստում քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հերթական տարածաշրջանային այցի արդյունքները:
Կապված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման հետ, ինչի մասին խոսեցին համանախագահները՝ ինչպես Երեւանում,այնպես էլ՝ Բաքվում,Շարմազանովն ասել է. «Բան չեմ կարող ասել: Առաջիկա շաբաթների ընթացքում չի նախատեսվում: Ապագայում հնարավոր է,թե չէ,կապրենք-կտեսնենք: Պետք է կյանքի կոչվի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները,մեր դիրքորոշումը դա է, որոնք Ադրբեջանն արհամարհում է: Երեկ մենք սահմանին զոհ ունեցանք: Համանախագահները պետք է ստիպեն Ալիեւին՝ հարգել այդ պայմանավորվածությունները»: