|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 11-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղին հարակից Ազատ գետը վարարել է, ինչի հետևանքով գետով անցնելը դարձել է անհնար. գետն անցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հատուկ փրկարարական գույքի օգնությամբ Կ. Բ.-ին (ծնված.1977թ.), Թ. Փ.-ին (ծնված1989թ.), Ա. Գ.-ին (ծնված1993թ.), Ա. Փ.-ին (ծնված 1988թ.) և Ի. Ա.-ին (ծնված 1991թ.) գետի մի ափից անցկացրել են մյուս ափ և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաք: