|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առնվազն ինը կին և երեխա են զոհվել, երբ երեքշաբթի փոքր ավտոբուսը, որում եղել է մոտ 20 մարդ, Կահիրեի մերձակայքում անսպասելիորեն սահել է լաստանավի վրայից և ընկել Նեղոս գետը: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։
Ըստ Associated Press-ի՝ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Գիզա նահանգի Մոնշատ էլ-Քանաթեր քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով ևս ինը ուղևոր է վնասվածքներ ստացել:
Վեց տուժածի տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, ևս երեքը տեղափոխվել են հիվանդանոց։ Նախարարությունը չի հստակեցրել՝ նրանք ինչ վնասվածքներ են ստացել։
Գիզայի նահանգի նահանգապետ Ահմեդ Ռաշեդը հայտնել է, որ ավտոբուսը դուրս է բերվել գետից, և փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: